Հունաստանի Սուպերլիգայի 6-րդ տուրի շրջանակում «Օլիմպիակոսը» սեփական հարկի տակ ընդունեց «Պանատինաիկոսին»։
«Հավերժ մրցակիցների դերբին» ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Հանդիպման միակ գոլն իր ակտիվում գրանցեց Ռեստոսը՝ Ֆրոյլերի փոխանցումից։
Տանտերերի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը` փոխարինվելով 83-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Օլիմպիակոսը» 13 միավորով երրորդն է մրցաշարային աղյուսակում։ «Պանատինաիկոսն» առաջին պարտությունը կրեց մրցաշրջանում, սակայան շարունակում է 15 միավորով գլխավորել աղյուսակը։
Մրցաշարային աղյուսակը



























































