Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և ակումբի երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալեսը ցանկանում է ամռանը հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է գերմանական Bild պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ 46-ամյա իսպանացին արդեն հայտնել է «Լոս Բլանկոսի» ղեկավարությանը թիմից հեռանալու ցանկության մասին։
Ռաուլը մտադիր է իր մարզչական փորձը կիրառել գերմանական Բունդեսլիգայում։ Մասնագետը կոնկրետ առաջարկներ չունի, սակայն ցանկանում է աշխատել միայն Գերմանիայում։ Հաղորդվում է, որ նրան գրավում է Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ և Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Խաբի Ալոնսոյի փորձը։