«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի 28-ամյա վինգեր Ջեք Գրիլիշը կարող է դառնալ Մյունխենի «Բավարիայի» խաղացող։ Այս մասին հայտնում է անգլիական The Sun պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ բելգիացի մասնագետ Վենսան Կոմպանիի հետ պայմանագրային բանակցություններից բացի, քննարկումներ են ընթանում թիմն ուժեղացնելու շուրջ։ Գերմանական ակումբի հավանական ապագա մարզիչը անգլիացի ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագու է, և ղեկավարությանը գրավիչ է թվում Գրիլիշին Հարի Քեյնի հետ նույն թիմում տեսնելը։
Հիշեցնենք, որ Ջեք Գրիլիշը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2021 թվականից։