ՈւԵՖԱ-ն որոշել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիին որակազրկել եվրագավաթների մրցաշարերում երկու խաղով՝ ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում (1:4) ստացած կարմիր քարտի համար։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ նույն պատիժը կկրի կատալոնական ակումբի կիսապաշտպան Սերժի Ռոբերտոն, որը չափազանց շատ դեղին քարտերի պատճառով չի մասնակցել ՊՍԺ-ի հետ խաղին, սակայն վիճել է մրցավարի հետ։
Բացի այդ, կատալոնական ակումբը տուգանվել է 60 հազար եվրոյով, այսպիսով, «Բարսելոնան» կվճարի 26 հազար եվրո՝ թիմի անդամների ոչ պատշաճ պահվածքի համար, 26,2 հազար եվրո՝ առարկաներ նետելու և ևս 5 հազար եվրո՝ խաղադաշտ վազող երկրպագուների համար: