Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները մայիսի 21-ից 27-ը կմասնակցեն Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:
Մեծահասակների հավաքականի կազմում ընդգրկված կլինեն Ջուլիետա Ավետիսյանը, Միլենա Ասրիանը, Աննա Բադալյանը, իսկ երիտասարդների հավաքականի կազմում՝ Տաթև Խաչատրյանը, Ինեսա Ադամյանը և Էլեն Մկրտչյանը: