«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին որակազրկվել է եվրագավաթային երկու խաղով, հայտնում է AS-ը։
Մասնագետը կարմիր քարտ է ստացել ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (1:4): Չավին դժգոհություն է հայտնել գլխավոր մրցավար Իշտվան Կովաչի որոշումից։
Նշվում է, որ մրցավարի հետ վեճերի պատճառով երկու խաղով որակազրկվել է նաև կատալոնացիների պաշտպան Սերխի Ռոբերտոն։ 32-ամյա իսպանացին դեղին քարտերի պատճառով բաց է թողել փարիզցիների հետ հանդիպումը, սակայն, այնուամենայնիվ, մտել է խաղադաշտ ու անպարկեշտ արտահայտություններ արել մրցավարի հասցեին։
Բացի այդ, կատալոնական ակումբը տուգանվել է 60 հազար եվրոյով հանդիպման ժամանակ երկրպագուների ոչ պատշաճ պահվածքի պատճառով։