ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել «Լիլի» պաշտպան Լենի Յորոյի տրանսֆերը, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբները բանակցություններ են վարում։ «Շները» պատրաստ են բաց թողնել խաղացողին 60 միլիոն եվրոյի դիմաց։
Այս մրցաշրջանում 18-ամյա Յորոն ակումբի կազմում անցկացրել է 44 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրը «Լիլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը 30-ը։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։