Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կհեռանա մադրիդյան թիմից առաջիկա միջմրցաշրջանում գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով։ Այս մասին հայտնում է իսպանական Cadena SER ռադիոյի լրագրող Պեդրո Ֆուլանան։
Աղբյուրի համաձայն՝ «ներքնակավորների» գլխավոր մարզիչին զայրացրել է հոլանդացի հարձակվողի անպատրաստությունը իսպանական Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումներին։ Նշվում է, որ Դեպայը վնասվածքից վերականգնողական կուրս անցնելուց հետո պատրաստակամություն է հայտնել խաղալ Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։ Այնուամենայնիվ, այնուհետև ֆուտբոլիստը հանկարծ երկարացրել է վնասվածքից վերականգնվելու շրջանը՝ այդպիսով որոշելով խնայել ուժերը Եվրո-2024-ին Նիդերլանդների հավաքականի կազմում խաղալու համար՝ փոխանակ օգնելու «Ատլետիկոյին» Իսպանիայի առաջնությունում մրցաշարային խնդիրները լուծելու հարցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ հոլանդացին ամռանը հեռանալու է Մադրիդի «Ատլետիկոյից»:
30-ամյա Մեմֆիս Դեպայը միացել է Մադրիդի «Ատլետիկոյին» 2023 թվականի հունվարին։