«Այաքսի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է Ֆրանչեսկո Ֆարիոլին։
35-ամյա մասնագետը դարձել է Ամստերդամը ներկայացնող թիմի պատմության առաջին իտալացի մարզիչը։
Ֆարիոլին նախկինում եղել է «Նիսի» գլխավոր մարզիչը։ Նա թիմի հետ աշխատել է 2023-ից 2024 թվականներին։ Մինչ այս իտալացին մարզել է նաև թուրքական «Ալանյասպորը» և «Ֆաթիհ Կարագումրուքը»։
Նիդերլանդների առաջնության 2023-24 թթ․ մրցաշրջանը «Այաքսը» 56 միավորով ավարտել է հինգերորդ տեղում: Ակումբը 2000 թվականից ի վեր առաջին անգամ դուրս է մնացել Էրեդիվիզիի լավագույն քառյակից և կմասնակցի Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման հանդիպումներին: