Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Մ-20 տարեկանների Աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչ՝ 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը և 97 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը զիջեցին կիսաեզրափակիչներում մրցակիցներին ու վաղը կպայքարեն բրոնզե մեդալների համար։
Մխիթարյանը կիսաեզրափակիչում զիջեց բելառուս մրցակցին, իսկ Տեր-Մաթևոսյանը՝ ուկրաինացի մրցակցին։
72 կգ Գոռ Խաչատրյանը վաղը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։
Մրցումային երկրորդ օրը նախնական գոտեմարտերն անցկացվում էին 55, 67, 72 և 97 կգ քաշային կարգերում։



























































