ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի խաղարկության լիգայի փուլի հանդիպումների համար։
Ուշագրավ է, որ ցուցակից բացակայում է ֆրանսիացի պաշտպան Ֆերլան Մենդիի անունը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, վիրահատությունից հետո ապաքինվող ֆուտբոլիստին չեն ընդգրկել ցուցակում, որպեսզի ազատ տեղ բացվի նոր կիսապաշտպան Սերխիո Մարտինեսի համար։
Դարպասապահներ. Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Սերխիո Մեստրե, Խավի Նավարո
Պաշտպաններ. Ռաուլ Ասենսիո, Էդեր Միլիտաո, Դին Հաուսեն, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, Իբրահիմա Կոնատե, Մարկ Կուկուրելյա, Ալվարո Կարերաս, Անտոնիո Ռուդիգեր, Դենզել Դումֆրիս, Խեսուս Ֆորտեա, Խուան Մարտինես, Մարիո Ռիվաս
Կիսապաշտպաններ. Ջուդ Բելինգեմ, Էդուարդո Կամավինգա, Ֆեդերիկո Վալվերդե, Օրելիեն Չուամենի, Արդա Գյուլեր, Բերնարդու Սիլվա, Յան Դիոմանդե, Տիագո Պիտարչ, Խորխե Սեստերո, Դիեգո Վիլյալբա, Գաբրիել Վալերո, Սերխիո Մարտինես
Հարձակվողներ. Վինիսիուս Ժունիոր, Էնդրիկ, Կիլիան Մբապե, Ռոդրիգո, Կառլոս Էսպի, Բրահիմ Դիաս, Դանիել Յանյես
Հիշեցնենք, որ ՉԼ-ի խաղարկության լիգայի փուլում «Ռեալի» մրցակիցները կլինեն իտալական «Ինտերն» ու «Ռոման», գերմանական «Լայպցիգը», հունական «ԱԵԿ Աթենքը», նիդերլանդական ՊՍՎ-ն, անգլիական «Արսենալը», ավստրիական ԼԱՍԿ-ը և ուկրաինական «Շախտյորը»։
























































