Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի 5-րդ տուրում «Ալ-Ահլին» սեփական հարկի տակ 5-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ «Ալ-Ռիադի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեց Այվան Թոունին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, տանտերերի առավելությունը կրկնապատկեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը՝ հեղինակելով իր երրորդ գոլը նոր ակումբի կազմում։ Արդեն ավելացված ժամանակում (45+2′) Ֆրանսիշկու Տրինկաուն հաշիվը դարձրեց խոշոր:
Երկրորդ կեսում «Ալ-Ահլին» ևս երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը. 61-րդ րոպեին Թոունին կրկին անվրեպ գտնվեց նշակետից՝ ձևակերպելով դուբլ, իսկ 87-րդ րոպեին հանդիպման վերջնական արդյունքը ձևակերպեց Նաիֆ Մասուդը։
Էդուարդ Սպերցյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային կազմում և փոխարինվեց 75-րդ րոպեին։
Այս հաղթանակից հետո «Ալ-Ահլին» 5 խաղից հետո վաստակեց 9 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Ալ-Ռիադը» 5 խաղից հետո իր ակտիվում ունի 4 միավոր և զբաղեցնում է 12-րդ տեղը։
EDUARD SPERTSYAN 🇦🇲 ENCORE LUI ! ⚽️
42’ | Al Ahli 2 — 0 Al Riyadh pic.twitter.com/Wjw0f7B3vx https://t.co/aQVTIJsbZ7
— SPL 🇸🇦 (@ActuSPL) September 4, 2026
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































