Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը 2027 թվականի աշխարհի առաջնությունում հանդես կգա IV A դիվիզիոնում։ Այս մասին հայտնում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
IIHF-ի խորհուրդը թույլատրել է Հնդկաստանին և Մարոկկոյին մասնակցել հոկեյի աշխարհի առաջնությանը։ Դրա հետևանքով IV դիվիզիոնում հայտնվել են ութ հավաքականներ, և ֆեդերացիան որոշել է այն բաժանել երկու ենթախմբի՝ A և B։
Հայաստանի հավաքականը A դիվիզիոնում կմրցի Քուվեյթի, Ինդոնեզիայի և Սինգապուրի հավաքականների դեմ։ Ամենաուժեղ թիմը կբարձրանա 2028 թվականի IIIB դիվիզիոն։
Մրցաշարի անցկացման հայտ են ներկայացրել Քուվեյթն ու Ինդոնեզիան։ Թե որտեղ կանցկացվի մրցաշարը, հայտնի կդառնա ավելի ուշ։ IV B դիվիզիոնում հանդես կգան Իրանը, Մալայզիան, Հնդկաստանը և Մարոկկոն։
























































