Նոր տեղեկություններ են հայտնի դարձել իտալական «Կոմոյի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Նիկոլաս Պասի ապագայի ծրագրերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Touchline-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ արգենտինացի ֆուտբոլիստը երկու պահանջ ունի իր հաջորդ ակումբից․ առաջինը Չեմպիոնների լիգային մասնակցելն է, իսկ երկրորդը՝ մեկնարկային կազմում երաշխավորված տեղը։
Ընդգծվում է, որ Պասը չի համաձայնի տեղափոխվել մի թիմ, որտեղ չեն կարողանա ապահովել այս երկու պայմաններից թեկուզ մեկը։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, թե արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան» և եվրոպական մի շարք այլ ակումբներ։



























































