«Բարսելոնայի» եզրային պաշտպան Ժյուլ Կունդեն հայտնվել է Լոնդոնի «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Diario Sport պարբերականը։
Աղբյուրի տվյալներով՝ անգլիական գրանդը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պաշտոնական առաջարկ կատարել կատալոնական ակումբին՝ ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերը ձեռք բերելու նպատակով։ Նշվում է, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Կունդեի խաղի մեծ երկրպագու է, իսկ լոնդոնյան ակումբը պատրաստ է լուրջ գումար ծախսել՝ հաշվի առնելով Մալո Գյուստոյի հնարավոր հեռանալը։
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա Կունդեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 8 հանդիպման, դարձել 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 55 միլիոն եվրո։


























































