«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Լուիս Գարսիա Պլասան կարծում է, որ Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» և «Բարսելոնայի» ու մյուս ակումբների միջև մակարդակների չափազանց մեծ տարբերությունը մրցաշարը զրկում է ինտրիգից։
«Լա Լիգայում ինձ քիչ բան է զարմացնում։ Կարծում եմ՝ հսկայական տարբերություն կա․ երկու թիմ բացարձակ առավելություն ունեն։ «Ատլետիկոն» նրանցից փոքր-ինչ հետ է մնում»,- ասել է մասնագետը Tablero Deportivo հաղորդման եթերում։
«Դրանից հետո ևս չորս թիմ կա՝ «Բետիսը», որը շատ լավ մրցաշրջան է անցկացնում, «Վիլյառեալը», որը դեռ կավելացնի, «Ատլետիկը» և «Ռեալ Սոսյեդադը»։ Մնացած բոլոր թիմերը շատ ավելի ցածր մակարդակի վրա են։ Իմ կարծիքով՝ հենց դա է առաջնությունը ձանձրալի դարձնում։
«Ռեալի» և «Բարսելոնայի» համար այն շատ հետաքրքիր է, բայց մյուս ակումբները մրցաշրջանը սկսում են՝ առանց առաջնությունը հաղթելու մտադրությամբ։ Նախկինում դա հնարավոր էր, իսկ հիմա՝ անիրատեսական»,- նշել է Գարսիա Պլասան։
Հոդվածի հրապարակման պահին մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»՝ 33 միավորով։ «Ռեալն» ունի 30, իսկ «Ատլետիկոն»՝ 28 միավոր։
























































