ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր արտագնա հանդիպում անցկացրեց Լատվիայի ընտրանու հետ։ «Սկոնտո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 0–0 հաշվով։
Ստորև՝ հանդիպմանը մասնակցած ֆուտբոլիստների գնահատականներն ըստ մի շարք հեղինակավոր ռեսուրսների․
Soccerway
Լավագույն ֆուտբոլիստ՝ Ալեքսանդր Միշիև

Sofascore
Լավագույն ֆուտբոլիստ՝ Ալեքսանդր Միշիև

WhoScored
Լավագույն ֆուտբոլիստ՝ Ալեքսանդր Միշիև

Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Վերջին տուրի հանդիպումների արդյունքներն արդեն չէին կարող ազդել թիմերի տեղերի վրա աղյուսակում․ խմբի աղյուսակում թիմերի դասավորվածությունն արդեն իսկ հայտնի էր նախորդ տուրի արդյունքներով։
Այսպիսով, Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի այս մրցաշրջանն ավարտեց երրորդ տեղում՝ վաստակելով 6 միավոր։ Մեր թիմը խմբային փուլում տոնեց մեկ հաղթանակ՝ Երևանում հաղթելով Լատվիայի ընտրանուն, գրանցեց երեք ոչ–ոքի և երկու պարտություն կրեց։ Չեռնոգորիայի հավաքականն առաջին տեղում է, Կիպրոսը՝ երկրորդ, իսկ Լատվիայի ընտրանին՝ եզրափակեց աղյուսակը։
Մրցաշարային աղյուսակն այս պահին՝ ստորև․
























































