Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում Անգլիայի հավաքականը մրցակցի հարկի տակ 3–2 հաշվով հաղթել է Իսպանիային։
Հանդիպման առաջին խաղակեսի ավարտին մոտ Հարի Քեյնն իրացրեց իր իսկ վաստակած 11–մետրանոցը։ Այսպիսով, Քեյնը գոլ խփեց Անգլիայի հավաքականի կազմում իր 7-րդ անընդմեջ արտագնա խաղում։ Նախկինում միայն Թոմ Ֆիննին էր հասել նման արդյունքի՝ գոլ խփելով 7 անընդմեջ արտագնա խաղում 1946 թվականի սեպտեմբերից մինչև 1948 թվականի մայիսը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում անգլիացիները մեծացրեցին առավելությունը․ անկյունայինից Ռայսի փոխանցումից հետո իսպանացիների դարպասը գրավեց Էզրի Կոնսան։ Րոպեներ անց Բեն Ուայթը հաշիվը դարձրեց էլ ավելի խոշոր։ Սակայն 63–րդ րոպեին իսպանացիները ևս վաստակեցին 11–մետրանոցի իրավունք, իսկ Անդերսոնը հեռացվեց խաղադաշտից․ Օյարսաբալի հարվածը դիպուկ էր՝ 3–1։ 75–րդ րոպեին Իսպանիայի հավաքականը ևս մեկ գնդակ հետ բերեց․ աչքի ընկավ Նիկո Ուիլյամսը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում իսպանացիները չկարողացան խուսափել պարտությունից։
Թոմաս Տուխելի թիմն արտագն խաղում հաղթեց աշխարհի գործող չեմպիոններին և առաջին տեղով ավարտեց խմբային փուլը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով այսօրվա մրցակցից։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։

Նույն օրը Խորվաթիայի հավաքականը սեփական հարկի տակ 2–1 հաշվով հաղթել է Չեխիային։
Հանդիպման արդեն երկրորդ րոպեին աչքի էր ընկել Պերիշիչը։ 84–րդ րոպեին Հլոժեկը վերականգնեց հավասարությունը լուսատախտակին, բայց երեք րոպե անց Մայերը այդպես էլ թույլ չտվեց չեխերին միավոր վաստակել Ազգերի լիգայի այս մրացաշարում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Անգլիայի և Իսպանիայի հավաքականները դեռ նախորդ տուրում ապահովել էին փլեյ–օֆֆի ուղեգիր։ Նշենք, որ բացի Անգլիայից և Իսպանիայից, փլեյ–օֆֆի ուղեգիր են նվաճել նաև Բելգիայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։
Մրցաշարային աղյուսակն այս պահին․
























































