Նիդերլանդների ազգային հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2026/2027 մրցաշրջանի 6-րդ տուրում 0:5 հաշվով զիջել է Գերմանիայի ընտրանուն՝ կրելով իր պատմության ամենախոշոր պարտությունը պաշտոնական հանդիպումներում։ Այս մասին հայտնում է Stats Foot-ը։
Աղբյուրի տվյալներով՝ վերջին անգամ Նիդերլանդները հինգ և ավելի գնդակի տարբերությամբ պարտություն էր կրել 1959 թվականի հոկտեմբերի 21-ին՝ կրկին զիջելով Գերմանիայի հավաքականին (0:7)։ Սակայն այդ հանդիպումը եղել է ընկերական։ Ինչ վերաբերում է պաշտոնական մրցավեճերին, ապա այս անհաջողությունը դարձել է ամենախոշորը Նիդերլանդների ընտրանու ողջ պատմության ընթացքում։
Հավելենք, որ A2-րդ խմբում Գերմանիան 11 միավորով գրավել է առաջին տեղը, իսկ նույնքան միավոր վաստակած Նիդերլանդներն ու Հունաստանը զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականները։
























































