«Միլանի», «Բարսելոնայի» և մի շարք այլ հեղինակավոր ակումբների լեգենդար նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բլոգեր KSI-ի հետ զրույցում նշել է, թե այս պահին ում է համարում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
«Ո՞վ է աշխարհի լավագույն ֆուտբոլիստն այս պահին»,- հարցրել է KSI-ը։
«Լամին Յամալը լավագույնն է»,- պատասխանել է շվեդ նախկին հարձակվողը։
«Իսկ ի՞նչ կասես Սակայի մասին»,- հետաքրքրվել է բլոգերը։
«Սական լավ ֆուտբոլիստ է։ Սակայն եթե խոսում ենք Յամալի մասին, ապա այդ շարքում պետք է հիշատակենք Մբապեին ու Հալանդին։ Նրանք բոլորովին այլ մակարդակի խաղացողներ են»,- նշել է Իբրահիմովիչը։
Հիշեցնենք, որ 2026 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով 19-ամյա Յամալը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն էր, իսկ մրցանակին արժանացել է Մյունխենի «Բավարիայի» անգլիացի գոլահար Հարի Քեյնը։
























































