Անգլիայի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի երրորդ տուրի մեկնարկային խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Իպսվիչ Թաունի» դարպասը (2-0):
Մերսիսայդյան ակումբը հանդիպման ելքը գործնականում վճռեց դեռևս խաղասկզբում: 6-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսանդր Իսակը, իսկ ընդամենը երեք րոպե անց՝ 9-րդ րոպեին, նա կրկնապատկեց հյուրերի առավելությունը՝ ձևակերպելով արագ դուբլ։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին, և հյուրերը պահպանեցին վստահ առավելությունը:
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 3 խաղից հետո վաստակեց 5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Իպսվիչ Թաունը» 3 հանդիպումից հետո իր ակտիվում ունի 3 միավոր և գտնվում է 13-րդ տեղում։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































