Հյու Ջեքմանը կարող է գնել «Նորվիչի» բաժնեմասը։ Հոլիվուդյան աստղ Հյու Ջեքմանը Talksport-ի եթերում հայտնել է, որ աշխատում է «Նորվիչի»բաժնեմասը ձեռք բերելու ուղղությամբ։
«Ես շատ-շատ հետաքրքրված եմ և ներկայումս բանակցություններ եմ վարում այդ առումով։
Ես մի քանի անգամ եղել եմ Քերոու Ռոուդում, սիրում եմ այդ թիմը, և մենք անպայման կբարձրանանք ԱՊԼ։ Սա իմ կանխատեսումն է։
Ես կանխատեսում եմ, որ և՛ «Նորվիչը», և՛ «Ռեքսեմը» կբարձրանան ԱՊԼ այս մրցաշրջանում», — ասել է դերասանը, որը մարմնավորել է Լոգանին «X-Men» ֆիլմաշարում։
























































