Մադրիդի «Ատլետիկոյի» և Սլովենիայի ազգային հավաքականի դարպասապահ Յան Օբլակն ամուսնանում է: 33-ամյա ֆուտբոլիստն առաջարկություն է արել սերբ հայտնի թենիսիստուհի Օլգա Դանիլովիչին։
Զույգը հանդիպում է 2023 թվականից և այժմ համատեղ արձակուրդ է անցկացնում։ 25-ամյա Դանիլովիչը սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ հստակ երևում է նշանադրության մատանին։ Թենիսիստուհին հրապարակումն ուղեկցել է սրտիկի էմոջիով և գրել․
«Ամենաերջանիկը»։
Օլգա Դանիլովիչը ներկայումս զբաղեցնում է WTA-ի դասակարգման աղյուսակի 197-րդ հորիզոնականը, թեև նրա լավագույն արդյունքը եղել է 32-րդ տեղը։ Սերբ մարզուհին WTA-ի երկու մրցաշարերի հաղթող է, ինչպես նաև հասել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի չորրորդ շրջան («Ռոլան Գարոս-2024», Australian Open-2025):
Յան Օբլակն իսպանական Լա Լիգայի պատմության և արդի ֆուտբոլի լավագույն դարպասապահներից մեկն է։ Իր հարուստ կարիերայի ընթացքում նա «Ատլետիկոյի» հետ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Եվրոպա լիգայի գավաթը, ինչպես նաև բազմիցս արժանացել Իսպանիայի առաջնության լավագույն դարպասապահի կոչմանը։
/i/i/u/17813475621965683933.jpg)


























































