Ֆրանսիական Լիգա 1-ի 2026/27 թթ. մրցաշրջանի երրորդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն ՊՍԺ-ն տանը 1-2 հաշվով պարտվեց «Մոնակոյին»:
Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեցին տանտերերը. ՊՍԺ-ի կազմում աչքի ընկավ Մարկինյոսը: Այնուամենայնիվ, երկրորդ խաղակեսում «Մոնակոն» կարողացավ շրջել խաղի ընթացքն ու կամային հաղթանակ տոնել: 58-րդ րոպեին Ֆլավիո Նազինյոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 72-րդ րոպեին Իդումբո-Մուզամբո խփեց մոնեգասկների հաղթական գնդակը՝ հաշիվը դարձնելով 1-2:
Այս պարտությունից հետո «ՊՍԺ»-ն 3 խաղից հետո վաստակել է 2 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։ «Մոնակոն» անցկացրած 3 խաղից հետո ունի 9 միավոր և գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































