Պատանի հունահռոմեական ոճի ըմբիշները Ռուսաստանի Սամարա քաղաքում մասնակցել են միջազգային մրցաշարի, որտեղ նվաճել են 7 մեդալ։
Չեմպիոններ են դարձել 55 կգ Յուրիկ Մխիթարյանը, 60 կգ Ալեքս Մարգարյանը և 71 կգ Սամվել Տերտերյանը։
Արծաթե մեդալներ են նվաճել 45 կգ Մարատ Աճեմյանը, 48 կգ Անդրանիկ Խաչատրյանը, 65 կգ Նարեկ Գրիգորյանը։
Բրոնզե մեդալն էլ նվաճել է Դավիթ Հովհաննիսյանը (110կգ)։