«Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմմիխը և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների թվում են։
Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն, «Ռեալում» սկսել են փոխարինող փնտրել կիսապաշտպան Տոնի Կրոսին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց կարիերան ավարտելու մասին: Կիմմիխն ու Ռոդրին Արքայական ակումբի առաջնահերթ տարբերակներն են։
Կրոսը «Ռեալ» է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին Մյունխենի «Բավարիայից»: Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2024 թվականի ամռանը: «Transfermarkt»-ը գերմանացուն գնահատում է 12 միլիոն եվրո:
Ընդհանուր առմամբ, Կրոսը«Ռեալի»կազմում անցկացրել է 463 հանդիպում, խփել 28 գոլ և կատարել 98 գոլային փոխանցում:
Մադրիդի «Ռեալի» հետ կիսապաշտպանը հաղթել է Իսպանիայի չորս առաջնություն, մեկ Իսպանիայի գավաթ և Իսպանիայի չորս սուպերգավաթ, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի չորս գավաթ, ՈՒԵՖԱ-ի չորս սուպերգավաթ և հինգ Աշխարհի ակումբային առաջնություն: