«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջոն Թերին խոսել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի՝ ակումբից հեռանալու մասին։
«Ցնցված եմ Մաուրիսիո Պոչետինոյի, Խեսուս Պերեսի և Սեբաստիան Պոչետինոյի (մարզչական շտաբի անդամներ՝ ArmSport) հեռացվելուց: Ես պարզապես հուսով եմ, որ մենք չենք գնի կամ չենք վաճառի որևէ խաղացողի, մինչև նրանք նոր մարզիչ գտնեն»,- Թերիի խոսքերն է մեջբերում Football.London-ը:
Մայիսի 21-ին «Չելսիի» պաշտոնական կայքը հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ պայմանագիրը խզելու մասին, որը «կապույտներին» գլխավորում էր 2023 թվականի մայիսից։