«Ալ-Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է վերադառնալ եվրոպական ֆուտբոլ։
Սոցցանցերում սաուդցի լրագրող Ալհազ Մութաբի տեղեկություններով՝ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերը»։ Նշվում է, որ ֆուտբոլիստին ցանկանում է հրավիրել անձամբ մարզիչ Խաբի Ալոնսոն։
Իսպանացին վստահ է, որ փորձառու Ռոնալդուն կօգնի «Բայերին» Բունդեսլիգայում և Չեմպիոնների լիգայում։
Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրին» միացել է ազատ գործակալի կարգավիճակով 2023 թվականին։ Այս մրցաշրջանում Ռոնալդուն բոլոր մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, որոնցում դարձել է 42 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: