Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026/27 մրցաշրջանի 6-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» պարտության մատնեց «Վանին» (4-0):
Տանտերերը երկու գնդակի առավելություն ստացան դեռևս առաջին խաղակեսում։ Հանդիպման 8-րդ և 39-րդ րոպեին դուբլ գրանցեց Մասումոն։
Երկրորդ խաղակեսում «Ալաշկերտի» առավելությունն էլ ավելի մեծացրեց Մասումոն՝ գրանցելով իր ակտիվում հեթ-տրիկ։ Խաղավերջում աչքի ընկավ նաև Էջիկեն։
Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» 6 խաղից հետո վաստակած 13 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնական։ «Վանը», որը 6 խաղից հետո 1 միավոր, եզրափակում է մրցաշարային աղյուսակը։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































