Ֆրանսիայի Լիգա 1 առաջնության երրորդ տուրի շրջանակում «Լիլը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Թուլուզին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Միակ գոլն իր ակտիվում գրանցեց ճապոնացի հարձակվող Այասե Ուեդան, ով օրեր առաջ էր «Ֆեյենորդից» տեղափոխվել «Լիլ»։ Այասեն 57-րդ րոպեին փոխարինեց Օլիվյե Ժիրուին, իսկ 15 րոպե անց իր նորամուտը նշեց գոլով։
Գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Հիշեցնենք, որ ճապոնացի հարձակվողը նիդեռլանդական Էրեդիվիզիի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն էր։
«Լիլն» այս հաղթանակից հետո 7 միավորով ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Թուլուզը» 1 միավոր ունի և 16-րդն է աղյուսակում։



























































