Ֆուտբոլային ակումբները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստների տրանսֆերների վրա ծախսել են ռեկորդային 9.89 միլիարդ դոլար, ըստ Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) մամուլի ծառայության։
Ամռան ընթացքում ընդհանուր առմամբ իրականացվել է 12,500 տրանսֆեր, որը նույնպես ռեկորդային է։
Անգլիական ակումբները ամենաշատն են ծախսել տրանսֆերների վրա (3.02 միլիարդ դոլար)։ Առաջին հնգյակում են նաև Իտալիայի (1.1 միլիարդ դոլար), Իսպանիայի (940 միլիոն դոլար), Գերմանիայի (904 միլիոն դոլար) և Ֆրանսիայի (641 միլիոն դոլար) թիմերը։
Ֆրանսիական ակումբները ամենաշատն են վաստակել տրանսֆերներից (1.7 միլիարդ դոլար)։ Առաջին հնգյակում են նաև Անգլիայի (1.5 միլիարդ դոլար), Գերմանիայի (1.03 միլիարդ դոլար), Իսպանիայի (773 միլիոն դոլար) և Պորտուգալիայի (642 միլիոն դոլար) ակումբները։
Նշենք, որ որոշ լիգաներում տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, այնպես որ, վերը նշված տվյալները դեռ կենթարկվեն փոփոխության։
Կարդացեք նաև՝ Հայտնի են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած ակումբները

























































