«Սանդերլենդն» արդեն պաշտոնապես հաստատել է «Լիոնի» վինգեր Մալիկ Ֆոֆանայի տրանսֆերը, իսկ The Guardian-ը մանրամասնում է ամռան ամենազավեշատլի տրանսֆերային պատմություններից մեկը։
Սեպտեմբերի 1-ին՝ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը, Լիոնի օդանավակայանում Ֆոֆանային սպասում էին երկու մասնավոր ինքնաթիռներ: Մեկը «Սանդերլենդից» էր, մյուսը՝ «Քրիսթալ Փելասից»։
Ֆոֆանան սկզբում նախատեսում էր միանալ «Սանդերլենդին», բայց «Քրիսթալ Փելասի» մարզիչ Պիեռ Սաժի հետ խոսելուց հետո, որի հետ նա աշխատել էր Լիոնում, նա փոխեց իր միտքը և ընտրեց «Արծիվներին»: Իսկ «Սև կատուները» չհանձնվեցին, և Պրեմիեր լիգայի երկու ակումբներն էլ բուժզննում նշանակեցին Մալիկին։
Այնուհետև Լիոն ժամանեց երրորդ մասնավոր ինքնաթիռը՝ արդեն «Սանդերլենդի» սեփականատեր Կիրիլ Լուի-Դրեյֆուսի հետ: Ակումբի ղեկավարի հետ խոսելուց հետո Ֆոֆանան կրկին փոխեց իր միտքը և վերադարձավ իր նախնական տարբերակին՝ «Սանդերլենդին»։
«Սանդերլենդը» Ֆոֆանային 30 միլիոն եվրոյով ձեռք բերեց․ 21-ամյա բելգիացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը մինչև 2031 թվականն է։
























































