Բրազիլիայի հավաքականի և «Արսենալի» վինգեր Գաբրիել Մարտինելին տեղափոխվել է սաուդյան «ԱԼ Հիլալ»։
Տրանսֆերի արժեքն ըստ Transfermarkt-ի կազմել է 70 մլն եվրո։
25-ամյա բրազիլացու պայմանագիրը նոր թիմի հետ նախատեսված է չորս մրցաշրջանի համար՝ մինչև 2030 թվականի ամառը։
Մարտինելին «Արսենալում» էր 2019 թվականի ամռանից։ Անցյալ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 53 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։
Սա լոնդոնյան ակումբի համար ռեկորդային տրանսֆեր է․ Մարտինելիի տրանսֆերն ամենաթանկարժեքն է «Արսենալի» պատմության մեջ՝ որպես ելքային տրանսֆեր։




























































