«Բավարիան» մոտ է «Միլանի» 26-ամյա ձախ պաշտպան Տեո Էռնանդեսի տրանսֆերն ավարտին հասցնելուն։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը ցանկանում է ապահովել իրեն՝ գնելով Էռնանդեսին, եթե թիմը լքի «Բավարիայի» ներկայիս ձախ պաշտպան Ալֆոնսո Դևիսը։
Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։