Նաիր Թիկնիզյանը կարող է կարիերան շարունակել եվրոպական առաջնությունում։
Ինչպես հայտնում է Match TV-ն՝ «Լոկոմոտիվի» պաշտպանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում 5 ակումբներ 5 առաջնություններից։ Հունվարին «երկաթուղայինները» բանակցել են «Զենիթի» հետ, սակայն գործարքը չի կայացել։ Հաղորդվում էր նաև, որ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Բոլոնիան» և «Վերդերը»:
Ըստ աղբյուրի՝ վերջին ամիսներին Թիկնիզյանին հետևում էին նաև «Դինամոյի», «Մարսելի» և «Սելտայի» ներկայացուցիչները։ Տարբեր եվրոպացի միջնորդներ կապ են հաստատել «Լոկոմոտիվի» հետ Նաիրի հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Այս պահին մոսկովյան ակումբն այս թեմայով ոչ մեկի հետ ակտիվ բանակցություններ չի վարում։
Նշվում է, որ «Լոկոն» դեմ չէ խաղացողի տեղափոխությանը, այդ թվում՝ ռուսական այլ թիմ։ Միաժամանակ ակումբը ցանկանում է նրա համար ստանալ առնվազն 10-12 միլիոն եվրո։