«Յուվենտուսի» ղեկավարությունը Տիագո Մոտտային կառաջարկի 3 տարվա պայմանագիր՝ 4,5 միլիոն եվրո արժողությամբ, հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի համաձայն՝ 41-ամյա մասնագետը չի երկարաձգել պայմանագիրը «Բոլոնիայի» հետ և կտեղափոխվի թուրինյան ակումբ՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով իտալացի Մասիմիլիանո Ալեգրիին։
Մոտտան, ամենայն հավանականությամբ, մոտ օրերս կստորագրի համաձայնագիրը:
Մոտտան «Բոլոնիան» գլխավորել է 2022 թվականի սեպտեմբերին։ Մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: Իտալացու գլխավորությամբ «Բոլոնիան» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
37 տուրից հետո «Բոլոնիան» 68 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի երրորդ հորիզոնականը։