«Բարսելոնայի» և Ուրուգվայի հավաքականի 25-ամյա կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարող է տեղափոխվել «Չելսի»։ Այս մասին հայտնում է իսպանական Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբն արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի հետ և առաջարկ արել նրան։ Ենթադրվում է, որ Արաուխոն կարող է փոխարինել 39-ամյա Տիագո Սիլվային, որն այս ամառ լքում է «Չելսին» և արդեն երկու տարվա պայմանագիր է կնքել բրազիլական «Ֆլումինենսեի» հետ:
Հիշեցնենք, որ 25-ամյա Արաուխոյի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։