21.07.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    📷 Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո

    Նա ճիշտ է, բայց մեդիան ստում է. Արգենտինայի նախագահը պատասխանել է Մեսսիի քննադատությանը

    🎥 Muchachos-ը հնչեց առանց Մեսսիի․ Ինչպես են Բուենոս Այրեսում դիմավորել ԱԱ-2026-ի փոխչեմպիոններին

    Մենք օրինակ ենք շատերի համար․ Օլմոն սառնասրտորեն է արձագանքել արգենտինացիներին պահվածքին

    📷 Ռոնալդուն հավանել է ՖԻՖԱ-ին կոռուպցիայի մեջ մեղադրող սկանդալային տեսանյութը

    Պատմության ամենաանվտանգ և դիտարժան Մունդիալը․ Թրամփն ամփոփել է ԱԱ-2026-ը

    Մեսսին դիմել է երկրպագուներին ԱԱ-2026-ի ավարտից հետո

    🎥 Պարտադիր չէ, որ ավարտեմ կարիերաս 2027-ին․ Մխիթարյանը՝ Ինտերում իր ապագայի մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

      Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

        Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

        Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

        🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

        🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

        🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

        🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

        Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            📷 Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո

            Նա ճիշտ է, բայց մեդիան ստում է. Արգենտինայի նախագահը պատասխանել է Մեսսիի քննադատությանը

            🎥 Muchachos-ը հնչեց առանց Մեսսիի․ Ինչպես են Բուենոս Այրեսում դիմավորել ԱԱ-2026-ի փոխչեմպիոններին

            Մենք օրինակ ենք շատերի համար․ Օլմոն սառնասրտորեն է արձագանքել արգենտինացիներին պահվածքին

            📷 Ռոնալդուն հավանել է ՖԻՖԱ-ին կոռուպցիայի մեջ մեղադրող սկանդալային տեսանյութը

            Պատմության ամենաանվտանգ և դիտարժան Մունդիալը․ Թրամփն ամփոփել է ԱԱ-2026-ը

            Մեսսին դիմել է երկրպագուներին ԱԱ-2026-ի ավարտից հետո

            🎥 Պարտադիր չէ, որ ավարտեմ կարիերաս 2027-ին․ Մխիթարյանը՝ Ինտերում իր ապագայի մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Լեգենդների ձեռքից՝ լեգենդի կարգավիճակ. ով է ճանաչվել Laureus-ի վարկածով տարվա մարզիկ

              Մադրիդի մրցաշար․ Էլինա Ավանեսյանը հաղթեց իսպանացի մրցակցին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ծառուկյանը՝ Օլիմպիական խաղերո՞ւմ. հայ մարտիկը բացահայտել է ապագայի ծրագրերը

                Մ20 ԵԱ․ Եփրեմյանը՝ արծաթե, Ղազարյանը և Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

                Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ Մ-20 ԵԱ-ի եզրափակիչ

                🎥 Արման Ծառուկյանն ու Կուատ Խամիտովն անցկացրել են հայացքների մենամարտ RAF մրցաշարից առաջ

                🎥 Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց չեմպիոն

                🎥 Տպավորիչ հաղթանակ Երևանում. Հայկ Խլոյանը պարտության մատնեց օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին

                🎥 RAF 10. Ծառուկյանն ու Հարությունյանը հանդիպել են իրենց մրցակիցներին և անցկացրել հայացքների մենամարտեր

                Ծառուկյանը կրկին կգոտեմարտի RAF-ի կազմում՝ Վրաստանում կայանալիք դեբյուտային մրցաշարում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Երկու ոսկե մեդալ վեց օրում․ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան արձագանքել է հայ մարզիկի տպավորիչ հաղթանակներին

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ հայ մարմնամարզիկները ոսկե և բրոնզե մեդալ են նվաճել Օսիյեկում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Արհեստական խոտածածկի գործոնը վճռորոշ եղավ չեմպիոնական մրցավազքում. ՀՊԼ 35-րդ տուրի հետքով

                  ArmSport-ի դիտակետում, Ազգային հավաքական, Բարձրագույն խումբ, Թոփ, Կոնֆերենցիաների լիգա, Հայաստան, Հայաստանի Գավաթ, Հեղինակային, ՖՈՒՏԲՈԼ
                  22.05.24 / 18:59
                  0

                  Կայացավ IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրը։ Դրա արդյունքով մի շարք հարցեր ստացան իրենց պատասխանը։ Մասնավորապես, հայտնի դարձան թիմերը, որոնք կներկայացնեն Հայաստանը Եվրագավաթներում հաջորդ մրցաշրջանում։ Բայց ամենակարևոր հարցը դեռևս կախված է օդում. չեմպիոնական ինտրիգը դեռ վերջնականապես չի մարել ու վերջին տուրում ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Բայց ամեն ինչի մասին հերթով։

                  Հետնապահների պայքարում լավագույնը «Վեստն» էր

                  Առաջնության նախավերջին տուրի բացման խաղում «Վեստ Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին։ Անզեն աչքով էլ երևում է, որ ԲԿՄԱ-ն Արմեն Գյուլբուդաղյանցի գալուց հետո կերպարանափոխվել է, գրագետ ֆուտբոլ է ցուցադրում։ Պարզ է նաև, որ առաջնության առաջատարների հետ ոտք մեկնելը շատ բարդ, գրեթե անլուծելի խնդիր է, բայց «Վեստի» ու հնգյակից ցածր թիմերի հետ լավ էլ հնարավոր է արժանի պայքար մղել։ «Վեստի» հետ արտագնա խաղի մեկնարկը Գյուլբաղյանցի թիմի կողմն էր։ Հերթական անգամ աշխատեց Գրենիկ Պետրոսյան – Դանիել Աղբալյան զույգը։ 13-րդ րոպեին նրանք միասին կարագի պես կտրեցին մրցակցի պաշտպանությունը, և վերջինը բացեց հաշիվը։ Առաջին կեսում ԲԿՄԱ-ն մրցակցին ոչ մի շանս չէր տալիս, միշտ ինքն էր նախաձեռնողի դերում ու կարող էր ևս 2-3 անգամ գրավել դարպասը, բայց փորձի պակասը խանգարեց դա անել։ Իսկ երկրորդ կեսում ամեն ինչ գլխիվայր շրջվեց։

                  52-րդ րոպեին ԲԿՄԱ-ն ուղիղ տեղը խնդիրներ ստեղծեց իր համար։ Արամ Լոռեցյանը շքեղ փոխանցմամբ գրոհի նետեց Սարգիս Մեթոյանին, որին սեփական տուգանայինում տապալեց բանակայինների դարպասապահ Գոռ Մատինյանը։ Նշանակված 11 մետրանոցը կասկած չէր հարուցում։ Նշակետից ստանդարտ դիրքերի վարպետ Արամ Լոռեցյանը չվրիպեց։ 61-րդ րոպեին հերթական անգամ երևաց Գյուլբուդաղյանցի ձեռագիրը։ Կոմբինացիոն ֆուտբոլի ջատագով մարզչի կատարած աշխատանքի պտուղները ի ցույց դրեցին Արամ Խամոյանը, Էդիկ Վարդանյանն ու Դանիել Աղբալյանը։ Այս եռյակը մեկ հպումով փոխանցումներով հարվածի դուրս բերեց Գրենիկ Պետրոսյանին, որն ասիսթին գումարեց նաև գոլ, որը նրա համար 8-րդն էր։ Թվում էր՝ ամեն ինչ լավ կդասավորվի բանակայինների համար, բայց անհասկանալի խնդիրներ առաջացան թիմի գործողություններում։ Նախ 78-րդ րոպեին հենակետայինները սխալվեցին և չհսկեցին Ուֆուոմա Դավիդ Ջուլիուսին, որն էլ հեռահար կրակոցով հավասարեցրեց հաշիվը։ Իսկ հանդիպման վերջին վայրկյաններին զգացվեց ԲԿՄԱ-ի հոգնածությունը։ Ոչ մի այլ կերպ հնարավոր չէր բացատրել Զախար Տարասենկոյի գոլը մրցակցի 3 պաշտպանների թիկունքից։ Ահա այսպես, անհավանական կերպով ԲԿՄԱ-ն ձեռքից բաց է թողնում հաղթանակը, իսկ «Վեստը» նորից դրսևորում է կամային հատկանիշներ։

                  «Վանը» ցույց տվեց ատամներ, որից «Ուրարտուն» վախեցավ

                  Չարենցավանի «Վանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ուրարտուին»։ Մարզային թիմն այս տարի այլևս որևէ պայքար չի մղում, իսկ Գունկոյի թիմը դեռ ուներ հաջորդ տարի Եվրոպայում խաղալու շանսեր։ Հանդիպման առաջին իսկ րոպեներից զգացվեց թիմերի բարձր տրամադրվածությունը։ Խաղադաշտում ընթանում էր ակտիվ պայքար։ «Ուրարտուն» ավելի շատ էր տիրում գնդակին և փորձում էր կարճ փոխանցումներով վտանգավոր պահեր ստեղծել, իսկ «Վանը» խաղում էր ուղղահայաց ֆուտբոլ։ Առաջին լուրջ դրվագը ստեղծվեց 16-րդ րոպեին, որն ավարտվեց գոլով։ «Ուրարտուի» ավագ Ժիրայր Մարգարյանը ստանդարտից փոխանցում կատարեց մրցակցի տուգանային հրապարակ, որից հետո ստեղծվեց խառնաշփոթ իրավիճակ։ Արդյունքում, «Վանը» հեռացնելով գնդակը՝ նետվեց հակագրոհի։ Աջ եզրից կատարած փոխանցումից հետո գրոհին միացած Մոմո Տուրեն կարողացավ անվրեպ հարվածով բացել խաղի հաշիվը։ Խփած գոլից հետո «Վանը» շարունակեց խաղալ ավելի փակ, իսկ «Ուրարտուն» մեծացրեց ճնշումը։ 35-րդ րոպեին փորձեց հարվածային դիրք դուրս գալ Միքայել Միրզոյանը, բայց «Վանի» պաշտպանը վերջին պահին հեռացրեց գնդակը։ Հաջորդող անկյունայինի ժամանակ վտանգավոր փոխանցում կատարեց Ժիրայր Մարգարյանը, իսկ Չուպիչը դժվարությամբ հեռացրեց գնդակը։ Գունկոյի թիմի ճնշումը խաղակեսի վերջում տվեց իր արդյունքը։ 44-րդ րոպեին, գեղեցիկ կոմբինացիայից հետո Լեոն Սաբուան գնդակը հասցրեց Միքայել Միրզոյանին, որն էլ գրավեց դարպասի հեռավոր անկյունը։ Մնացած րոպեների ընթացքում նոր գոլեր չգրանցվեցին և թիմերը ընդմիջման գնացին 1-1 հաշվի պայմաններում։

                  Երկրորդ խաղակեսի մեկնարկը ամբողջությամբ «Ուրարտուի» ձեռքերում էր, բայց առաջին վտանգավոր պահը ստեղծեցին տանտերերը։ Ձախ եզրում նույն Մոմո Տուրեն շրջանցեց Փիլոյանին և փոխանցեց, բայց հարվածից հետո տեղում էր Ալեքսանդր Մելիխովը։ 50-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց Ժիրայր Մարգարյանը, բայց այս անգամ «Վանին» գեղեցիկ ցատկով փրկեց Չուպիչը։ Հանդիպման 65-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանը հերթական գրոհը ձեռնարկեց։ Գնդակը հայտնվեց Պրուդնիկովի մոտ, որն էլ մեկ հպումով հասցրեց այն Պերիշա Պեշուկիչին, բայց սերբ պաշտպանի հարվածը բարձր ստացվեց։ Հանդիպումը շարունակում էր ընթանալ «Ուրարտուի» առավելությամբ։ Մի քանի րոպե անց արդեն հարվածի երկու փորձ կատարեց Նիկոլայ Պրուդնիկովը, բայց երկու դեպքում էլ թիմին փրկեց դարպասապահ Միլոշ Չուպիչը։ Ավելացված ժամանակի առաջին րոպեին Թեմուր Ջիկիան կարող էր խփել իր թիմի հաղթական գոլը, սակայն մոտ տարածությունից կատարած հարվածը որսաց դարպասապահը։ Մնացած ժամանակահատվածում թիմերը շարունակում էին վտանգավոր գրոհներ ձեռնարկել, բայց երկրորդ խաղակեսում այդպես էլ նոր գոլեր չտեսանք։ Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով։

                  Ընձեռված նվերից «Արարատը» հրաժարվեց

                  35-րդ տուրում իրավիճակը կարող էր փոխվել եվրագավաթային վերջին հորիզոնականի համար մղվող պայքարում։ «Արարատը» «Հանրապետական» ստադիոնում ընդունել էր «Ալաշկերտին»։ Տիգրան Եսայանի գլխավորած ակումբը գիտեր՝ ինչպես է խաղացել «Ուրարտուն», և հաղթանակի դեպքում կարող էր կրճատել միավորների տարբերությունը մրցակցից։ Վերջին տուրում հենց այս զույգի հաղթողը կստանար եվրագավաթային ուղեգիր, բայց ամեն ինչ լավ չսկսվեց «արարատցիների» համար։ Նախ 10-րդ րոպեին մրցավարը չեղարկեց «Արարատի» օգտին նշանակված 11-մետրանոցը։ Կրկնապատկերը դիտելուց հետո հասկանալի դարձավ, որ գնդակը դիպել էր Տարոն Ոսկանյանի ուսին։ Մինչև ընդմիջում «Ալաշկերտը» պասիվ էր, հիմնականում խաղում էր պաշտպանությունից։ Հատկապես ակտիվ էր «Արարատի» ձախ թևը։ Ռամսես Կաբրել Դոնֆաք Նգուիմզոյի անցումները միշտ լի էին սպառնալիքներով։ Հենց նրա փոխանցումից հետո Կլեման Լերնոն մոտ էր հաշիվը բացելուն, բայց շատ բարձր հարվածեց։ Դրանից հետո «Արարատը» մտովի հեռացավ հանդերձարան, որովհետև այլ կերպ հնարավոր չէր բացատրել հաջորդ 5 րոպեների ընթացքում դաշտում տեղի ունեցածը։ Նախ մրցավարի ավելացված առաջին րոպեին հաշիվը բացեց Ռևազ Չիտեիշվիլին։ Մրցավարները երկար ուսումնասիրում էին գոլի դրվագը և եկան ճիշտ եզրահանգման։ Հարվածի/փոխանցման պահին Չետեիշվիլին գտնվում էր դարպասապահի հետ մի գծի վրա։ Իսկ այս դրվագում հենց դարպասապահն է համարվում վերջին ֆուտբոլիստը, որի հետ պետք է գծվի խաղից դուրս վիճակը, քանի որ «Արարատի» պաշտպաններից մեկը դիմային գծից դուրս էր։ 4-րդ րոպեին Տիագո Գոմսը մեկ հարված հետ մղեց, բայց վրա հասած նոր գրոհից հետո վատ աշխատեցին Եսայանի պաշտպանները։ Կարեն Նալբանդյանը նպաստավոր դիրքից չվրիպեց։ Ընդմիջումից հետո Նալբանդյանը ևս մեկ արդյունավետ գործողությամբ աչքի ընկավ։ «Ալաշկերտի» երիտասարդ ֆուտբոլիստը աջ թևում ստացավ գնդակը և համարձակորեն անվրեպ հարվածեց դարպասին՝ դառնալով շքեղ գոլի հեղինակ։ 64-րդ րոպեին Հաջի Իսա Մուստաֆան եզրափակեց Արթուր Գրիգորյանի գեղեցիկ փոխանցումը և 1 գնդակ հետ բերեց։ Հանդիպման հետագա ընթացքում երկու թիմերը կարող էին հաշվի մեջ փոփոխություն մտցնել, բայց գոլ այլևս չեղավ։ «Արարատը» պարտվեց 1-3 հաշվով ու կորցրեց մաթեմատիկական շանսերը «Որարտուին» հասնելու համար։

                  «Մեծավարի» պայքար «Ջունիոր Սպորտ» ստադիոնում

                  Տուրի ու առաջնության կենտրոնական հանդիպումը կայացավ «Ջունիոր Սպորտ» ստադիոնում, որտեղ «Փյունիկը» ընդունել էր «Նոային»։ Նախախաղային քննարկումներից լարվածությունը հասել էր գագաթնակետին։ Խաղից մոտ 40 րոպե առաջ բոլոր տոմսերը սպառվել էին ու տասնյակ երկրպագուներ չէին կարողացել մտնել մարզադաշտ՝ տեղ զբաղեցնելով հարակից ցանկապատերի ու խողովակների վրա։ Արհեստական խոտածածկի վրա «Փյունիկը» գերվստահ տեսք ուներ։ Ամբողջ հանդիպման ընթացքում «Նոան» գրեթե ոչինչ չստեղծեց՝ թողնելով Բուչնևին առանց լուրջ աշխատանքի։ Իսկ Օգնյեն Չանչարևիչը մի լավ չարչարվեց։ Մրցավարն էլ՝ այնպես ոչինչ։ Արդեն 11-րդ րոպեին Արտեմ Գասպարյանը կարող էր հյուրերին պատժել 11-մետրանոցով, բայց Հովհաննես Համբարձումյանի ձեռքով խաղը նա չորակեց որպես խախտում, քանի որ այն գրանցվել էր թիմակցից եկած անդրադարձից հետո։ «Փյունիկի» գրոհների տարափն այդուհանդերձ ավարտվեց 11-մետրանոցի նշանակմամբ։ Ու նորից ուշադրության կենտրոնում Հովհաննես Համբարձումյանի ձեռքն էր։ Այս անգամ Հայաստանի հավաքականի փորձառու ֆուտբոլիստի խաղը որակվեց որպես խախտում, և 43-րդ րոպեին Հովհաննես Հարությունյանը նշակետից չվրիպեց։

                  Երկրորդ կեսում պատկերը չփոխվեց։ 66-րդ րոպեին Արտեմ Գասպարյանը նորից 11-մետրանոց նշանակեց «Նոայի» դարպասին։ Ջեյմս Սատնոսն ընկավ Սերգեյ Մուրադյանի հետ պայքարում, բայց VAR համակարգը միջամտեց դրվագին ու խախտումը չեղարկեց։ Դրանից հետո «Նոան» զգաց մոտալուտ սպառնալիքը ու սկսեց գրոհել ավելի ինտենսիվորեն։ Բայց «Փյունիկը» դիմացավ, համբերեց ու 76-րդ րոպեին նոկդաուն ուղարկեց մրցակցին։ Խոսե Էնրիկե Կարաբալյոյի հարվածից հետո Չանչարևիչը փրկեց իր թիմին, բայց Օտուբանջոն առանց հսկողության էր մնացել և անարգել գրավեց դարպասը՝ խփելով իր 21-րդ գնդակը. նա լավագույն ռմբարկուների մրցապայքարում Արթուր Միրանյանին զիջում է մեկ գնդակ։ 84-րդ րոպեին հանդիպման վերջակետը Վագներ Գոնսալվեսի փոխանցումից դրեց Անտոն Բրատկովը՝ գլխով գնդակը մխրճելով մրցակցի դարպասը։ 3-0՝ և «Փյունիկը» մեծ քայլ կատարեց չեմպիոնությանն ընդառաջ։

                  Չմոտիվացված «Արմենիան» ու անհաշտ «Շիրակը» հաղթողին չպարզեցին

                   Չեմպիոնական մրցավազքից դուրս մնացած «Արարատ-Արմենիան» Հայաստանի նորընծա գավաթակրի կարգավիճակում սեփական հարկի տակ ընդունել էր «Շիրակին»։ Գյումրիից ժամանած թիմի դարպասն այս խաղում պաշտպանում էր երիտասարդ Սոկրատ Հովհաննիսյանը։ «Արմենիայի» երկրպագուների վարկածով այս հանգամանքը կարող էր վճռորոշ դառնալ ելքի հարցում։ Այդպես էլ եղավ, բայց՝ հօգուտ «Շիրակի»։ Հանդիպման մեկնարկում Հովհաննիսյանի գեղեցիկ ցատկը օգնեց «Շիրակին» պահպանել դարպասն անառիկ Ռոդրիգեսի հարվածից հետո։ 23-րդ րոպեին հաշիվը բացվեց։ Մորի Կոնեն Կոդիայի փոխանցումից հետո հայտնվեց հարվածային դիրքում և գրավեց Շիշկովսկու դարպասը, բայց մինչև այդ հայտնվել էր խաղից դուրս վիճակում։

                  Առաջին կեսում դարպասի գրավում չեղավ։ Երկրորդում «Արմենիան» մեծացրեց ճնշումը և կարող էր հաշիվը բացել 51-րդ րոպեին, բայց Ալեքսիս Ռոդրիգեսի հարվածից հետո Սոկրատ Հովհաննիսյանը երկրորդ փորձից ֆիքսեց գնդակը։ Իսկ 68-րոպեին Վարդան Մինասյանի թիմը հաշիվը բացեց։ Դաշտի կենտրոնում Կարեն Մուրադյանը խլեց գնդակը, «Շիրակի» ֆուտբոլիստը հայտնվեց խոտածածկին, բայց Հենրիկ Նալբանդյանը չսուլեց։ Գնդակը հայտնվեց Ժիրայր Շաղոյանի մոտ, որը հրթիռային արագությամբ շրջանցեց Համլետ Մնացականյանին ու բացեց հաշիվը։ 78-րդ րոպեին «Արարատ-Արմենիան» 4 հոգով փախավ հակագրոհի, որն ավարտվեց Ադրիանոյի դիպուկ հարվածով, բայց մրցավարները այս գոլը ևս չեղարկում են, որովհետև Տենտոն Յեննեն մինչև այդ հայտնվել էր խաղից դուրս վիճակում։ Հավանաբար ուշքի չգալով գրոհի ժամանակ թույլ տված սխալից՝ «Արմենիան» գոլ ընդունեց սեփական դարպասը։ Աջ եզրից եկած փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Ռաֆիկ Միսակյանը։ Հանդիպման հաջորդ ժամանակահատվածում հաշիվը մեկ անգամ չէ, որ կարող էր փոխվել։ Դոնալդ Կոդիան կարող էր հաղթանակ պարգևել «Շիրակին», բայց Շիշկովսկին տեղում էր։ Իսկ հյուսիսմակեդոնացի պաշտպանի թիմակից Տենտոն Յեննեն 2-3 անգամ գերնպաստավոր դիրքից անսովոր վատ հարվածեց։ Դարպասի նոր գրավում չարձանագրվեց ու խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

                  Մրցաշարային աղյուսակ

                  Չեմպիոնական պայքարը հասավ եզրագծին. «Փյունիկը» միավորների թիվը հասցրեց 79-ի ու շրջանցեց «Նոային», որն ունի 77 միավոր։ Վերջին տուրում «Նոան» մրցելու է «Վեստ Արմենիայի» հետ տանը, «Փյունիկը» մեկնելու է Գյումրի, որտեղ «Շիրակը» արդեն մի քանի շաբաթ առաջ հույժ կարևոր խաղում հաղթել էր «Նոային»։ Ոչ-ոքի արդյունքը «Փյունիկին» կբավարարի չեմպիոն դառնալու համար, քանի որ անձնական ցուցանիշներով ու միմյանց միջև կայացած հանդիպումներով Մելիքյանի թիմը գերազանցում է «Նոային»։ Սպասենք եզրափակիչ տուրին։

                   

                  Ռոբերտ Գասպարյան

                  Թեգեր: #արմեն-գյուլբուդաղյանցալաշկերտարարատարարատ-արմենիաբկմագրենիկ-պետրոսյանԴմիտրի Գունկոեղիշե մելիքյանժիրայր-շաղոյանՀովհաննես ՀամբարձումյանՆոաշիրակուրարտուվանՎեստ Արմենիափյունիկ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  ԿԼ. Հայտնի են Փյունիկի, Նոայի և Ալաշկերտի հավանական մրցակիցները որակավորման երրորդ փուլում

                  20.07.26

                  Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում

                  20.07.26

                  Սասուոլոյի նախկին ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Հայաստանում

                  18.07.26

                  Ֆուտբոլը պատժում է, սա իսկական թրիլլեր էր․ Ելիմայի գլխավոր մարզիչ

                  17.07.26

                  ԼՐԱՀՈՍ

                  📷 Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո

                  13:10 / 21.07.26

                  Նա ճիշտ է, բայց մեդիան ստում է. Արգենտինայի նախագահը պատասխանել է Մեսսիի քննադատությանը

                  12:22 / 21.07.26

                  🎥 Muchachos-ը հնչեց առանց Մեսսիի․ Ինչպես են Բուենոս Այրեսում դիմավորել ԱԱ-2026-ի փոխչեմպիոններին

                  11:27 / 21.07.26

                  Մենք օրինակ ենք շատերի համար․ Օլմոն սառնասրտորեն է արձագանքել արգենտինացիներին պահվածքին

                  10:15 / 21.07.26

                  📷 Ռոնալդուն հավանել է ՖԻՖԱ-ին կոռուպցիայի մեջ մեղադրող սկանդալային տեսանյութը

                  00:45 / 21.07.26

                  Պատմության ամենաանվտանգ և դիտարժան Մունդիալը․ Թրամփն ամփոփել է ԱԱ-2026-ը

                  00:20 / 21.07.26

                  Մեսսին դիմել է երկրպագուներին ԱԱ-2026-ի ավարտից հետո

                  23:45 / 20.07.26

                  🎥 Պարտադիր չէ, որ ավարտեմ կարիերաս 2027-ին․ Մխիթարյանը՝ Ինտերում իր ապագայի մասին

                  23:12 / 20.07.26

                  Մեսսին և ևս 9 ֆուտբոլիստ չեն վերադարձել Արգենտինա

                  22:45 / 20.07.26

                  Երբ դիմացդ Մեսսին է, անհանգստանում ես․ Ֆեռան Տոռես

                  22:12 / 20.07.26

                  ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից և 6 տանտեր

                  21:34 / 20.07.26

                  ՈւԵՖԱ-ի նախագահը բոյկոտել է եզրափակիչը՝ ի նշան ՖԻՖԱ-ի և Թրամփի դեմ բողոքի

                  21:01 / 20.07.26

                  🎥📷 Աշխարհի գավաթը Մադրիդում է, Լա Ռոխան սկսել է չեմպիոնական շքերթը

                  20:52 / 20.07.26

                  ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների սկանդալային պահվածքն ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո

                  20:22 / 20.07.26

                  Մեսսին բացահայտել է ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո Յամալի հետ զրույցի մանրամասները

                  19:16 / 20.07.26

                  Հայտնի է, թե որքան գումար է վաստակել Իսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում տարած հաղթանակի շնորհիվ

                  18:13 / 20.07.26

                  Polymarket-ը ԱԱ-2026-ի ավարտից հետո թարմացրել է Ոսկե գնդակ-2026-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը

                  17:17 / 20.07.26

                  ԿԼ. Հայտնի են Փյունիկի, Նոայի և Ալաշկերտի հավանական մրցակիցները որակավորման երրորդ փուլում

                  17:00 / 20.07.26

                  Նա ամբողջ առաջնությունում զոհաբերեց իրեն հանուն թիմի. մենք երախտապարտ ենք նրան․ Լուիս դե լա Ֆուենտե

                  16:15 / 20.07.26

                  ՖԻՖԱ-ն ԱԱ-2026-ից հետո թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը․ Հայաստանի դիրքերը փոփոխվել են

                  15:44 / 20.07.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ԱԱ-2026

                  📷 BTS-ը, Շակիրան, Մադոննան, Բիբերը․․․ Կայացավ ԱԱ եզրափակիչի ընդմիջման շոուն

                  0:30 / 20.07.26

                  Կարդալ ավելին

                  Հիմա կարիք չկա մարդկանց բացատրելու՝ որտեղ է Կաբո Վերդեն․ Վոզինյա

                  0:33 / 17.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.