«Չելսիի» ֆուտբոլիստ Քրիստիան Պուլիշիչը կարող է տեղափոխվել Ա սերիա։
Այս մասին հայտնում է Goal-ը:
Հաղորդվում է, որ Յուվենտուսը հետաքրքրություն է ցուցաբերել 23-ամյա ամերիկացու նկատմամբ: Բյանկոներիները կարող են այս ամառ փորձել ապահովել Պուլիշիչի տրանսֆերը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը, որով, ըստ լուրերի, հետաքրքրված է նաև «Լիվերպուլը», «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։