«Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 20 օր։
Թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այսօր կիսապաշտպանը բուժզննում է անցել, ինչի արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է ազդրի մկանի վնասվածք։
Զաքարիան վնասվածք է ստացել «Էմպոլիի» հետ հանդիպման ժամանակ (3:2):
Դենիսը թուրինցիներին միացել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։