Հունիսի 7-ին կայացել է ԱԱ-2022-ի՝ Ասիայի ընտրական փուլի 9-րդ տուրի հանդիպումն Իրանի և Բահրեյնի հավաքականների միջև: Հանդիպումն ավարտվել է Իրանի հավաքականի՝ 3-0 հաշվով հաղթանակով:
«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը դուբլ է ձևակերպել, ևս մեկ գոլ իր ակտիվում գրանցել է Մեհդի Տարեմին:
Այս հաղթանակի շնորհիվ Իրանի հավաքականը փոխարինել է Բահրեյնին C խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Երկու թիմերի ակտիվում 12 միավոր կա, բայց Իրանը մեկ խաղ պակաս է անցկացրել: