Ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում այսօր կայացավ Բելգիա-Իրան հանդիպումը, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0 հաշվով։
Առաջին խաղակեսում Մեհդի Տարեմին դարձավ գոլի հեղինակ, սակայն այն չեղարկվեց վերջինիս՝ խաղից դուրս վիճակում լինելու պատճառով։
Հանդիպման 67-րդ րոպեից բելգիացիները մնացել էին 10 հոգով՝ Նգոյի հեռացումից հետո։
Այս հանդիպումից հետո թիմերն իրենց ակտիվում ունեն մեկական միավոր։
G խմբի մյուս՝ Նոր Զելանդիա-Եգիպտոս հանդիպումը կկայանա ավելի ուշ՝ Երևանի ժամանակով 05։00-ին։
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում Բելգիան կհանդիպի Նոր Զելանդիայի, իսկ Իրանը՝ Եգիպտոսի հավաքականի հետ։
























































