Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ 2–1 հաշվով հաղթել է Խորվաթիային։
Հանդիպման 24-րդ րոպեին հաշիվը բացել է Մորգան Ռոջերսը, իսկ 59-րդ րոպեին Պետար Սուչիչը հավասարեցրել է այն։ Հարի Քեյնը 64-րդ րոպեին խփել է Անգլիայի հաղթական գոլը։
Անգլիան վաստակել է 12 միավոր և 3-րդ խմբում զբաղեցնում է 2-րդ տեղը։ Թիմը ժամանակից շուտ դուրս է եկել փլեյ-օֆֆ։ Խորվաթիան էլ անցումային հանդիպումներ կանցկացնի՝ A լիգայում մնալու իրավունքը պահպանելու համար։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Նույն օրը Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս 2։0 հաշվով հաղթել է Չեխիային։
39-րդ րոպեին «Ատլետիկոյի» կիսապաշտպան Ալեքս Բաենան իրացրել է 11-մետրանոց հարվածը։ Երկրորդ գոլը իսպանացիները խփել են ավելացված ժամանակում․ աչքի է ընկել պաշտպան Մարկ Պուբիլը։ 72-րդ րոպեից Չեխիան խաղը շարունակել է 10 ֆուտբոլիստով․ ուղիղ կարմիր քարտ է ստացել պաշտպան Լադիսլավ Կրեյչին։
Իսպանիայի հավաքականը Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում տարել է հինգերորդ անընդմեջ հաղթանակը՝ վաստակելով 15 միավոր և գլխավորելով A3 խումբը։ Չեխիան միավոր չի վաստակել և եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին․
Այլ արդյունքներ․ Լիգա C
Ալբանիա — Ֆինլանդիա – 2:0;
Սան Մարինո — Բելառուս – 0:2:
























































