Նոյեմբերի 12-ին Չեռնոգորիայի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում ընդունել էր Լատվիայի ընտրանուն։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2–1 հաշվով։ Չեռնոգորիայի հավաքականը 13 միավորով ապահովեց առաջին տեղը խմբում։ Լատվիայի հավաքականն ունի մեկ միավոր և եզրափակում է քառյակը։ Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։
Նոյեմբերի 12-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի նախավերջին տուրի շրջանակում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել էր Կիպրոսի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 1–1 հաշվով։ Հանդիպման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
Վերջին տուրի հանդիպումից առաջ Հայաստանի հավաքականն ունի 5 միավոր և կավարտի Ազգերի լիգայի այս փուլը երրորդ տեղում։ Կիպրոսի հավաքականը 8 միավորով ապահովեց երկրորդ տեղը խմբում։
Հիշեցնենք` Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 15-ին, վերջին տուրի շրջանակում, ժամը 18։00-ին, մրցակցի հարկի տակ կհանդիպի Լատվիայի թիմի հետ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին՝ ստորև․
























































