Աշխարհի 2026 թվականի առաջնության G խմբում կայացան վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները, որոնք վերջնականապես որոշեցին թիմերի տեղերը և բացահայտեցին փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճածներին։
Բելգիայի հավաքականը վստահ հաղթանակ տարավ Նոր Զելանդիայի նկատմամբ խոշոր՝ 5-1 հաշվով։ Բելգիացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեանդրո Տրոսարը (28′, 50′), մեկական անգամ աչքի ընկան Կևին դե Բրույնեն (66′), Ռոմելու Լուկակուն (86′) և Ալեքսիս Սալեմակերսը (90+4′)։ Նորզելանդացիների հեղինակության գնդակը 84-րդ րոպեին խփեց Էլայջա Ջասթը։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող մյուս խաղում Եգիպտոսի և Իրանի հավաքականները հաղթողին չպարզեցին. գրանցվեց 1-1 հաշվով մարտական ոչ-ոքի։ Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Մահմուդ Սաբերը, սակայն 14-րդ րոպեին Ռամին Ռեզայանը վերականգնեց հավասարությունը։
Այս տուրից հետո G խմբի մրցաշարային աղյուսակում Բելգիան գոլերի ավելի լավ տարբերության շնորհիվ զբաղեցրեց առաջին հորիզոնականը 5 միավորով, Եգիպտոսը՝ երկրորդը նույնպես 5 միավորով։ Արդեն հայտնի է, որ 1/16 եզրափակիչում Եգիպտոսի հավաքականի մրցակիցը լինելու է Ավստրալիան։ Իրանը 3 միավորով զբաղեցրեց երրորդ տեղը, իսկ Նոր Զելանդիան 1 միավորով եզրափակեց աղյուսակը՝ ավարտելով ելույթները։
Գոլերը` ԱՅՍՏԵՂ
ԱԱ-2026-ի G խմբի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































