«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ՉԼ կիսաեզրափակչի՝ «Ման Սիթիի» դեմ կայանալիք տնային խաղի մասին։ Առաջին հանդիպումն ավարտվել էր 1-1 հաշվով։
«Առաջադրանքը ողջ խաղի ընթացքում ինտենսիվություն պահելն է։ Սա կիսաեզրափակիչ է, այնպես որ ճնշումը մեծ է։ Առանց ինքնավստահության ոչ մի շանս չենք ունենա։
Գլխավոր դասը, որ քաղել ենք այն է, որ մենք կարող ենք մեզ հավատալ ու արժանացել ենք կիսաեզրափակչում մեր տեղին։ Մենք արժանի ձևով ենք խաղացել։ Կխաղա՞ Ռամոսը։ Դժվար հարց է, որովհետև չգիտեմ։ Դա նշանակություն ունի՞։ Այո, շատ։ Նա վերջին տարիների ամենահաջողակ թիմի ավագն է»,- Տուխելի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։