Պատանի հայ ըմբիշները Մոսկվայում կայացած մրցաշարում նվաճել են 4 մեդալ: Այս մասին տեղեկացնում է Ըմբշամարտի ֆեդերացիան:
Դեկտեմբերի 24-27-ը կայացած մրցաշարի արծաթե մեդալակիրներ են դարձել 45 կգ քաշային Սարգիս Բեգոյանը և 51 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, բրոնզե մեդալներ են նվաճել 48 կգ քաշային զավեն Ավետիսյանը և Անդրանիկ Ավետիսյանը (55 կգ):
Արշակ Հայրապետյանի գլխավորած թիմը մրցատեղի էր մեկնել 19 ըմբիշով:
Հիշեցնենք, որ նախքան մրցամը մասնակցելը պատանեկան հավաքականը ուսումնամարզական հավաք էր անցկացրել Մոսկվայում: