ՉԼ խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կրասնոդարի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Հյուրերի կազմում 24-րդ րոպեին հաշիվը բացեց Սաբելան: Անգլիական թիմի կազմում պատասխան գոլը խփեց Ժորժինյոն:
Տեսանյութն՝ այստեղ:
Խմբի մյուս խաղում «Սևիլյան» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց «Ռենին»: Հիշեցնենք, որ «Չելսին» ու «Սևիլյան» նախորդ տուրում նվաճել էին 1/8 եզրափակչի ուղեգիր:
Е խմբում թիմերը դասավորվեցին հետևյալ հերթականությամբ.
«Չելսի»՝ 14
«Սևիլյա»՝ 13
«Կրասնոդար»՝ 5
«Ռեն»՝ 1