Մեծ սաղավարտի մրցաշարերի յոթակի հաղթող, աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը ճանաչվել է «Տարվա մարզիկ» հեղինակավոր Laureus World Sports Awards – 2026 մրցանակաբաշխության վարկածով: Գլխավոր մարզական իրադարձություններից մեկն արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։

Այս պատվավոր կոչման համար իսպանացի թենիսիստի հետ համառ պայքար էին մղում համաշխարհային սպորտի այնպիսի գերաստղեր, ինչպիսիք են.
- Յանիկ Սիներ (թենիս, Իտալիա)
- Ուսման Դեմբելե (ֆուտբոլ, Ֆրանսիա)
- Արման Դյուպլանտիս (աթլետիկա, Շվեդիա)
- Մարկ Մարկես (մոտոարշավ, Իսպանիա)
- Տադեյ Պոգաչար (հեծանվասպորտ, Սլովենիա)
Նշենք, որ Laureus Awards-ի հանրահայտ արձանիկը նախագծվել և պատրաստվել է շքեղության խորհրդանիշ հանդիսացող Cartier ապրանքանիշի կողմից: Ալկարասն իր մրցանակը ստացել է ֆուտբոլային լեգենդներ Իկեր Կասիլյասի և Լուիշ Ֆիգուի ձեռքից։
Համաձայն կանոնակարգի՝ Laureus-ի անվանակարգերի հավակնորդների կարճ ցուցակները ևավորվում են ավելի քան 70 երկրների շուրջ 1000 առաջատար մարզական ԶԼՄ-ների ներկայացուցիչների քվեարկության արդյունքում: Դրանից հետո Laureus համաշխարհային մարզական ակադեմիան գաղտնի քվեարկությամբ ընտրում է հաղթողներին:



























































