ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ընդունեց Լոնդոնի «Չելսիին»: Հանդիպումը տեղի ունեցավ Մադրիդի (Իսպանիա) Ալֆրեդո Դի Ստեֆանո մարզադաշտում եւ ավարտվեց 1:1 հաշվով:
14-րդ րոպեին «արիստոկրատների» հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը բացեց խաղի հաշիվը: Ինչպես հայտնում է Opta Joe- ն, Պուլիշիչը դարձավ պատմության մեջ առաջին ամերիկացի ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչներում:
Նշվում է նաև, որ Քրիստիանն «Չելսիի» ամենաերիտասարդ խաղացողն է (22 տարի 221 օր), ով աչքի է ընկել մրցաշարի այս փուլում:
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Չելսի» — «Ռեալ» պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 5-ին, «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտում: